չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Զախարյանը մոտենում է թոփ մակարդակի․ Ալգուասիլ

Զախարյանը մոտենում է թոփ մակարդակի․ Ալգուասիլ

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը խոսել է թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։

«Ես տեսնում եմ, որ Զախարյանի մոտ ամեն ինչ լավ է։ Ես զգուշացրել էի, որ նա զարմանալի ներուժ ունի, բայց դա այնքան էլ նկատելի չէր։ Նրա համար դժվար էր հարմարվել, բայց երբ այս գործընթացն անցավ, նա մոտենում է թոփ մակարդակի»,- Ալգուասիլի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

20-ամյա խաղացողը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել «Դինամոյից»՝ նախորդ տարվա օգոստոսին։ Զախարյանն իսպանական ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուրը՝ Armsport.am:

  • Կիսվել: