չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Զախարյանն ունի անհրաժեշտ որակներ՝ «Ռեալ Սոսյեդադում» լավ հանդես գալու համար. Դմիտրի Խոխլով

Զախարյանն ունի անհրաժեշտ որակներ՝ «Ռեալ Սոսյեդադում» լավ հանդես գալու համար. Դմիտրի Խոխլով

Ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանն ունի անհրաժեշտ որակներ՝ իսպանական «Ռեալ Սոսյեդադում» լավ հանդես գալու համար։ ТАСС-ին ասել է իսպանական ակումբի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Խոխլովը, որն այժմ գլխավորում է «Սոչին»։

Շաբաթ օրը «Ռեալ Սոսյեդադը» հայտարարել էր հայազգի Զախարյանի՝ Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխության մասին։ Իսպանական ակումբը ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը։

«Իսպանական առաջնությունն ու «Ռեալ Սոսյեդադը» լիովին համապատասխանում են Արսենին։ Ինձ թվում է, որ ադապտացիայի հարց կլինի, այսինքն՝ որքան արագ նա կհարմարվի: Իսկ խաղի պլանում սա այն է, ինչ հարկավոր է: Արագ հարմարվելու համար գլխավորը գործընկերների հետ փոխըմբռնումն է, լեզուն սովորելը և թիմի ներսում լինելը։ Արսենն ունի բոլոր որակները, դրանք են տեխնիկան, արագությունը, լավ դրիբլինգը և ֆուտբոլի ընդհանուր պատկերացումը: Ինձ թվում է, որ պետք չէ առանձնացնել մեկ որակ, սա այն հավաքածուն է, որը թույլ կտա նրան խաղալ այնտեղ»,- ասել է «Սոչիի» գլխավոր մարզիչը։

Ըստ նրա՝ այժմ «Ռեալ Սոսյեդադը» խոշոր ակումբ է Իսպանիայում, սակայն «պարզ է, որ այնքան չէ, որքան «Բարսելոնան» և «Ռեալը»»:

«Բայց, այնուամենայնիվ, վերջին տարիներին այն իրեն լավ է դրսևորում առաջնությունում և եվրոպական ասպարեզում: Մինչև անցումային շրջանի մասին խոսելը, Արսենը նախ պետք է այնտեղ ապացուցի իր արժանիքները, իսկ հետո մտածի ավելիի մասին»,- հավելել է Խոխլովը։

  • Կիսվել: