ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Զախարյանն Իսպանիայում յուրային չի դառնա. Դմիտրի Ռադչենկո

Զախարյանն Իսպանիայում յուրային չի դառնա. Դմիտրի Ռադչենկո

Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Դմիտրի Ռադչենկոն կարծում է, որ կիսապաշտպան Արսեն Զախարյանին մեծ մրցակցություն է սպասվում «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելիս։ Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն։

«Իսպանական առաջնությունը միանշանակ համապատասխանում է նրա ոճին, գումարած «Ռեալ Սոսյեդադի» հետ Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորություն կլինի: Բայց դրա հետ մեկտեղ Զախարյանին կատաղի մրցակցություն է սպասվում, միանգամից խաղալը շատ դժվար կլինի։ Բացի այդ, նա չի կարողանա այնտեղ յուրային դառնալ։ 17 տարի անցկացրեցի Իսպանիայում, շատ ընկերներ ձեռք բերեցի, բայց այնուամենայնիվ հասկանում եմ, որ օտար եմ։ Իսպանական մամուլն ու երկրպագուները շատ պահանջկոտ են և այնտեղ ընդունված է հաշվի նստել նրանց հետ»,- ասել է Ռադչենկոն:

Ակումբները հաստատել են ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցությունները։

  • Կիսվել: