երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զախարյանն այսօր կմեկնի Իսպանիա՝ ավարտելու Ռեալ Սոսյեդադ տեղափոխությունը․ աղբյուր

Զախարյանն այսօր կմեկնի Իսպանիա՝ ավարտելու Ռեալ Սոսյեդադ տեղափոխությունը․ աղբյուր

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտենում է իսպանական «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելուն։ Այս մասին իր սոցցանցերում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը՝ օգոստոսի 18-ին, ֆուտբոլիստը կմեկնի Իսպանիա՝ բուժզննում անցնելու և անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելու՝ «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխության համար։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Զախարյանի տրանսֆերը ձգձգվում է ֆուտբոլիստի գործակալի հետ ունեցած խնդիրների պատճառով։

Բայց հետո տարաձայնությունները հարթվեցին, և իսպանական ակումբին ծանուցվեց բոլոր պայմանավորվածությունների ձեռքբերման մասին:

Transfermarkt-ը Զախարյանի շուկայական արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո, հաղորդվում է, որ «Ռեալ Սոսյեդադը» կվճարի մոտ 12 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ 20-ամյա խաղացողի տրանսֆերի համար:

  • Կիսվել: