երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Զախարյանի ընկերը պատմել է՝ ինչու ֆուտբոլիստը չտեղափոխվեց «Գալաթասարայ»

Զախարյանի ընկերը պատմել է՝ ինչու ֆուտբոլիստը չտեղափոխվեց «Գալաթասարայ»

«Ռոդինայի» պաշտպան Զաուրբեկ Պլիևը պատմել է, թե ինչու իր ընկերը՝ Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը, այս ձմռանը չի տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»:

Ինքը՝ Զախարյանը, նշել էր, որ ինքը հրաժարվում է թուրքական ակումբ տեղափոխվել «անձնական պատճառներից» ելնելով:

«Եթե քաղաքական իրավիճակը չլիներ, ապա, կարծում եմ, որ «Գալաթասարայ» տեղափոխությունը լավ քայլ կլիներ նրա համար: Ամեն դեպքում այդ թիմը գլխավորում է իր առաջնությունը և կարող է մասնակցել եվրագավաթներին: Բայց հաշվի առնելով քաղաքական իրավիճակը և նրա հայկական արմատները, նրա համար դժվար կլիներ հարմարվել և խաղալ այնտեղ: Նրա վրա մեծ ճնշում կլիներ: Հետեևաբար, ցավոք, տեղափոխությունը ձախողվեց, չնայած որ Արսենը տեղափոխության շեմին էր: Բայց վերջին պահին նա ամեն ինչ ծանրութեթև արեց և հրաժարվեց»,-ասել է Պլիևը Metaratings.ru-ին տված հարցազրույցում, հայտնում է ArmSport.am-ը:

 

  • Կիսվել: