կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զագրեբում մեկնարկող վարկանիշային մրցաշարին Հայաստանից մասնակցում է ըմբիշ Վազգեն Թևանյանը

Զագրեբում մեկնարկող վարկանիշային մրցաշարին Հայաստանից մասնակցում է ըմբիշ Վազգեն Թևանյանը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան մանրամասներ է ներկայացրել Զագրեբում մեկնարկող մրցաշարի վերաբերյալ: 

«Հունվարի 10-ին Զագրեբում մեկնարկում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարը (չշփոթել Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի հետ)։

Հայաստանից այդ ստուգատեսին մասնակցում է միայն ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, ԱԱ մրցանակակիր, Աշխարհի անհատական Գավաթի խաղարկության հաղթող, ՕԽ վարկանիշ նվաճած 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։

Նա պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից, որտեղ կհանդիպի Ֆրանսիան ներկայացնող Արսամերզոևի հետ։

Վարկանիշային մրցաշարին մասնակցում են հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները, ինչպես նաև կանայք՝ ընդհանուր 550 մարզիկ։

Մրցաշարը կընթանա մինչև հունվարի 14-ը»,- հայտնում են ֆեդերացիայից։

  • Կիսվել: