երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զագրեբի մրցագորգում տեղի ունեցածը  ապշեցրեց բոլորին․ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ Արսեն Հարությունյանի հաղթանակի մասին

Զագրեբի մրցագորգում տեղի ունեցածը ապշեցրեց բոլորին․ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ Արսեն Հարությունյանի հաղթանակի մասին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի «Հարությունյանը ապշեցնում է Աբակարովին» վերնագրով հոդվածում անդրադարձել է Արսեն Հարությունյանի հաղթանակին՝ նշելով, որ շատերը եզրափակիչ գոտեմարում ավելի գերադասելի էին համարում Ալբանինա ներկայացնող 57 կգ քաշայինների աշխարհի չեմպիոն Աբակարովի շանսերը:

«Սակայն այն, ինչ տեղի ունեցավ չորեքշաբթի Զագրեբի մրցագորգում, բոլորին ապշեցրեց, Հարությունյանը նվաճեց իր երրորդ եվրոպական տիտղոսը Աբակարովին 5-2 հաշվով ջախջախելուց հետո:

Նրա վստահությունը բարձր էր, 23-ամյա երիտասարդը բարձրացրեց բութ մատն ու երկու մատները՝ խորհրդանշելով իր երրորդ ոսկե մեդալը, գոտեմարտի ժամանակը լրանալուց շատ առաջ:

Նա առաջին անգամ նվաճեց Եվրոպայի ոսկե մեդալը 2019 թվականին 57 կգ քաշային կարգում, երկրորդը ավելացրեց անցյալ տարի՝ 61 կգ քաշային կարգով և այժմ պաշտպանեց իր տիտղոսը, կարելի է ասել, հեշտությամբ:

Հարությունյանի հաղթանակը վարպետության դաս էր»,- գրված է UWW-ի անդրադարձում :

«Ես դրական եմ տրամադրված, նա սովորական մարզիկ չէ, նա աշխարհի չեմպիոն է: Ինձ համար կարևոր չէ, թե ով է իմ մրցակիցը, երբ ես գորգ եմ բարձրանում, ես ուզում եմ հաղթել: Ես տեսա ինձ որպես չեմպիոն, այնպես որ ես վստահ բարձրացա գորգ և հաղթեցի», – գոտեմարտից հետո ասել է Արսեն Հարությունյանը:

Հոդվածում նաև նշված է, որ 2021 թվականին Հարությունյանը դարձել է Մ23 աշխարհի առաջին չեմպիոնը Հայաստանից և պաշտպանել այդ տիտղոսը 2022 թվականին։ Նա նաև դարձել է Հայաստանի առաջին ըմբիշը, ով անցյալ տարի նվաճել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երկու տիտղոս և այժմ այդ ռեկորդը հասցրել է երեքի։ Սա նաև առաջին դեպքն է, երբ Հայաստանը երկու չեմպիոն է ունենում այս մրցաձևում: Զագրեբում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը ևս ոսկե մեդալ էր նվաճել:

Նշենք նաև, որ Արսեն Հարությունյանը այս հաղթանակից հետո գլխավորել է UWW-ի վարկանիշային աղյուսակը 61 կգ քաշայինների կարգում:

  • Կիսվել: