շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Յուվենտուսի» ղեկավարությունը հրաժարական է տվել

«Յուվենտուսի» ղեկավարությունը հրաժարական է տվել

«Յուվենտուսի» ղեկավար կազմում լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում, որոնք կարող են ազդել իտալական ակումբի ապագայի վրա:
Թուրինյան ակումբի նախագահ Անդրեա Անյելին և տնօրենների խորհուրդը՝ Պավել Նեդվեդի գլխավորությամբ, հրաժարական է տվել:

«Յուվենտուսի» ղեկավարությունն ամբողջովին կվերակազմավորվի: Գլխավոր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն կշարունակի պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտարարվի տնօրենների խորհրդի նոր կազմը:

Այս պահին «Յուվենտուսը» նախորդ մրցաշրջանի արդյունքներով ռեկորդային` 254,3 մլն եվրո կորուստ է կրել, ինչի պատճառով էլ հրավիրվել է բաժնետերերի խորհուրդը: Այն կկայանա դեկտեմբերի 27-ին:

 

  • Կիսվել: