շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ընտանիքը հավատում է, որ Պելեն կկարողանա ապաքինվել

Ընտանիքը հավատում է, որ Պելեն կկարողանա ապաքինվել

Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեի դուստրը՝ Քելլի Քրիստինա Նասիմենտոն, սոցցանցի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով հոր առողջական վիճակին: Նա նշել է, որ  ֆուտբոլիստի ընտանիքը շարունակում է հավատալ, որ նա կկարողանա ապաքինվել:

՛՛Մենք շարունակում ենք այստեղ մնալ՝ պայքարելով և հավատալով։ Եվս մեկ գիշեր միասին՛՛,- սոցիալական ցանցում գրել է Քելի Քրիստինա Նասիմենտոն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Պելեի առողջական վիճակը վատացել է։ Բրազիլացու օրգանիզմում քաղցկեղ է զարգանում, երիկամների և սրտի աշխատանքի խաթարման պատճառով նա նաև ինտենսիվ խնամքի կարիք ունի։

Նշենք, որ Պելեին հիվանդանոց են տեղափոխել նոյեմբերի 30-ին։ 82-ամյա բրազիլացու մոտ ախտորոշվել է մարմնի ընդհանուր այտուց, սրտի անբավարարություն, ինչպես նաև գիտակցության մթագնում։ Հաղորդվում է, որ Պելեին հիվանդանոց են տեղափոխել 2021 թվականի սեպտեմբերին ախտորոշված հաստաղիքի ուռուցքի քիմիաթերապիայի բուժման արդյունքները վերագնահատելու համար: Նախկին ֆուտբոլիստի դուստրերի խոսքով՝ Պելեն հիվանդանոց է տեղափոխվել կորոնավիրուսով պայմանավորված թոքային վարակի պատճառով։

2022 թվականին Պելեն երկու անգամ հոսպիտալացվել է երեք չարորակ ուռուցքների (աղիքներ, լյարդ և թոքեր) և միզուղիների վարակի բուժման համար։

  • Կիսվել: