երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ըմբշամարտիկ Սամվել Գևորգյանը Թուրքիայում նվաճեց բրոնզե մեդալ՝ հաղթելով ադրբեջանցի Ալի Թուրալ Ալիևին

Ըմբշամարտիկ Սամվել Գևորգյանը Թուրքիայում նվաճեց բրոնզե մեդալ՝ հաղթելով ադրբեջանցի Ալի Թուրալ Ալիևին

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության առաջին մրցումային օրը 3 գոտեմարտերում հաղթանակ տարած 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը թեև չանցավ եզրափակիչ փուլ, սակայն պայքարեց բրոնզե մեդալի համար:

Իջևան համայնքի Այգեհովիտ գյուղից Սամվել Գևորգյանը որակավորման փուլում ժամանակից շուտ 11-0 հաշվով հաղթել էր չեզոք դրոշի տակ հանդես եկող ռուս ըմբիշ Իլյա Կոստենիչին, ապա 1/8 եզրափակչում հաղթել էր ղրղզ Ակտիլեկ Ժոլդոզբեկ Ուլուին, իսկ 1/4 եզրափակչում 11-7 հաշվով՝ ադրբեջանցի Ալի Թուրալ Ալիևին:

Կիսաեզրափակչում Սամվելը պարտվել է ամերիկացի Մարկուս Գլեն Բլեյզին իսկ երեկ նա պայքարեց բրոնզե մեդալի համար և նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը:

  • Կիսվել: