ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ըմբշամարտի միջազգային մրցաշար՝ Հայաստանի, Իրանի, Հնդկաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և այլ երկրների մասնակցությամբ

Ըմբշամարտի միջազգային մրցաշար՝ Հայաստանի, Իրանի, Հնդկաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և այլ երկրների մասնակցությամբ

Փետրվարի 22-23-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 ազատ ոճի հուշամրցաշար:

Այս պահին մասնակցության հայտ են արդեն ներկայացրել Մոլդովան, Բելառուսը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանն ու Հնդկաստանը և, իհարկե, Հայաստանը: Մրցաշարի բացումն ու եզրափակիչները կկայանան փետրվարի 23-ին, ժամը՝ 12:00-ից:

Հուշամրցաշարն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի Սպորտի վարչության և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աջակցությամբ:

  • Կիսվել: