ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ըմբշամարտի ԵԱ. Ամոյանը վստահ հաղթանակ տարավ մեկնարկում

Ըմբշամարտի ԵԱ. Ամոյանը վստահ հաղթանակ տարավ մեկնարկում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը հաղթանակով է մեկնարկել Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում: 

Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ գոտեմարտել է Խորվաթիայի ներկայացուցիչ Անտոնիո Կամենյասևիչի հետ և ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարել:

Հիշեցնենք՝ քառորդ եզրափակչում պայքարը շարունակում են նաև 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը:

Այսօր Հայաստանը ևս 2 ներկայացուցիչ կունենա ԵԱ-ում: 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից, որտեղ կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակի հետ, իսկ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը քառորդ եզրափակչում կգոտեմարտի խորվաթ Իվան Լիզատովիչի հետ:

  • Կիսվել: