երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ըմբշամարտի ազատ ոճի հավաքականը 8-րդն է թիմային հաշվարկում երիտասարդական ԱԱ-ում

Ըմբշամարտի ազատ ոճի հավաքականը 8-րդն է թիմային հաշվարկում երիտասարդական ԱԱ-ում

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը 8-րդ տեղը զբաղեցրեց թիմային հաշվարկում (մեկ բրոնզե մեդալ)։

Մեդալային հաշվարկով առաջին եռյակում են Իրանի, ԱՄՆ-ի և Հնդկաստանի հավաքականները։

Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Կնյազ Իբոյանը (92 կգ) այսօր զիջեցին իրենց մրցակիցներին բրոնզե մեդալի համար պայքարում։

Հիշեցնենք, որ երեկ Էդիկ Հարությունյանը (57 կգ) հաղթեց ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևին և դարձավ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:

  • Կիսվել: