երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ըմբշամարտի ԱԱ․ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում է

Ըմբշամարտի ԱԱ․ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում է

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։

Սլավիկ Գալստյանը (67 կգ) , ով 1/8 եզրափակիչում 10-0 հաշվով հաղթել էր թուրք մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ, այս փուլում ևս հաղթեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչը 8-7 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցչին։ Գալստյանը վստահ հաղթանակ էր տարել մեկնարկում՝ հաղթելով իտալացի մրցակցին 8-0 հաշվով։

Հրաչյա Պողոսյանը (63 կգ) քառորդ եզրափակիչում պարտվեց մրցակցին 1-3 հաշվով: Պողոսյանը մեկնարկում 7-1 հաշվով հաղթել էր բուլղարացի մրցակցին։

Գևորգ Թադևոսյանը (87 կգ) 1/8 եզրափակիչում 7-0 հաշվով առջևում էր, բայց զիջեց մրցակցին տուշեով։ Գևորգը դուրս էր եկել 1/8 եզրափակիչ՝ 10-0 հաշվով հաղթելով լիտվացի մրցակցին։ Թադևոսյանը մեկնարկում հաղթել էր կուբացի մրցակցին 5-1 հաշվով։

Հիշեցնենք, որ Գևորգ Ղարիբյանը (60 կգ) այսօր կպայքարի ԱԱ-ի բրոնզե, իսկ Արթուր Ալեքսանյանը (97 կգ)՝ ոսկե մեդալի համար։

 

  • Կիսվել: