հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ըմբիշներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում

Ըմբիշներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում:

Բացի հիմնական թիմերից մեծահասակների հետ ուսումնամարզական հավաքին մասնակցում են նաև երիտասարդական ընտրանու մի խումբ ներկայացուցիչներ, որոնք նախապատրաստվում են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:

Հավաքի առաջին փուլը կեզրափակվի փետրվարի 21-ին: Այնուհետ Երևանում` Օլիմպավանում, թիմերը կշարունակեն նախապատրաստական փուլը:

2023 թվականի աշխարհի առաջնությունն Օլիմպիական խաղերի համար վարկանիշային է: Փարիզի խաղերի քվոտա կստանան մինչև 5-րդ հորիզոնականը զբաղեցրած մարզիկները:

  • Կիսվել: