շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ըմբիշ Արսեն Հարությունյանը աղջիկ է ունեցել

Ըմբիշ Արսեն Հարությունյանը աղջիկ է ունեցել

Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպային եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը հայր է դարձել։ Այս մասին նա հայտնել է ինստագրամյան էջում։
 
Նա «սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել, որտեղ ծննդատանն է՝ փոքրիկին գրկած։ Արսենը նաև կից գրառում է կատարել` «պապայի սիրուն աղջիկ»։
 
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտիկն ամուսնացել է 2022 թվականի հոկտեմբերին` Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում։ Արսենի ընտրյալը Դիանա Ադիբեկյանն է, նրանք նշանադրվել էին 2021 թվականի օգոստոսի 27-ին։
 
 
Борец вольного стиля, трехкратный чемпион Европы, двукратный бронзовый призер чемпионата мира Арсен Арутюнян со своей новорожденной дочкой - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2023

  • Կիսվել: