երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
WTA-ի մրցաշարերում առաջին եզրափակիչս հավերժ կմնա իմ սրտում. Էլինա Ավանեսյան

WTA-ի մրցաշարերում առաջին եզրափակիչս հավերժ կմնա իմ սրտում. Էլինա Ավանեսյան

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը կարիերայում առաջին անգամ WTA-ի մրցաշարի եզրափակիչում հանդես գալուց հետո գրառում է կատարել սոցցանցերում:

«WTA-ի մրցաշարերում առաջին եզրափակիչս հավերժ կմնա իմ սրտում: Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցեցին և օգնեցին ինձ այս նվաճմանը հասնելու ճանապարհին: Ես կշարունակեմ քրտնաջան աշխատել և դառնալ ավելի ուժեղ»,- գրել է 21-ամյա թենիսիստուհին:

Ավանեսյանը Ռումինիայի Յասի քաղաքում կայացած WTA-250 շարքի մրցաշարում չորս հաղթանակից հետո հասել էր եզրափակիչ, որտեղ երրորդ սեթում վնասվածքի պատճառով անավարտ էր թողել 17-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևայի դեմ մրցախաղը և պարտվել՝ 7-5, 5-7, 0-4 հաշվով:

Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանը շուտով կփոխի մարզական քաղաքացիությունը և կներկայացնի Հայաստանը:

  • Կիսվել: