WTA. Էլինա Ավանեսյանը 178–րդն է
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման աղյուսակը։
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է 20 աստիճան եւ 178-րդն է։
Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։ Երկրորդ տեղում լեհ Իգա Շվյոնտեկն է: Լավագույն եռյակը եզրափակում է ղազախ Ելենա Ռիբակինան։
WTA, փետրվարի 16
1 (1). Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 10 870 միավոր
2 (2). Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 7803
3 (3). Ելենա Ռիբակինա (Ղազախստան)՝ 7523
4 (5). Կորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 6423
5 (6). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ)՝ 5888
6 (4). Ամանդա Անիսիմովա (ԱՄՆ)՝ 5690
7 (7). Միրա Անդրեեւա (Ռուսաստան)՝ 4786
8 (8). Ժասմին Պաոլինի (Իտալիա)՝ 4157
9 (10). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա)՝ 3260
10 (13). Վիկտորիա Մբոկո (Կանադա)՝ 3246


