ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վստահ եմ, որ Հենրիխ Մխիթարյանը շարունակելու է խաղալ հավաքականում. նախարար

Վստահ եմ, որ Հենրիխ Մխիթարյանը շարունակելու է խաղալ հավաքականում. նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վստահ է, որ Հենրիխ Մխիթարյանը շարունակելու է խաղալ հավաքականում։ Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում խոսակցություններին, թե Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը կարող է այլևս հանդես չգալ հավաքականի կազմում՝ մանավանդ այն դեպքում, որ ֆուտբոլիստի մայրը նշել էր, որ իրեն վիրավորել են, և այդքանից հետո պետք է Հենրիխը որոշի՝ հանդես գալու է հավաքականի կազմում, թե ոչ։

Նախարարն ասաց. «Կարծում եմ, որ այն ցավալի իրավիճակը, որ ստեղծվել էր ֆուտբոլի ֆեդերացիայի շուրջ, այլևս անցյալում է։ Ես մեծ հույս ունեմ, որ բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել ֆեդերացիայի շուրջ, որոնք երբեմն արհեստական սրվում էին, անհրաժեշտ է թողնել անցյալում։ Ինձ համար շատ ցավալի կլինի, եթե նման զարգացում լինի։ Ես վստահ եմ, որ Հենրիխ Մխիթարյանը շարունակելու է խաղալ հավաքականում»:

  • Կիսվել: