շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վոլեյբոլի Մ22 Եվրոպայի առաջնության ընտրական փուլը կանցկացվի Երևանում

Վոլեյբոլի Մ22 Եվրոպայի առաջնության ընտրական փուլը կանցկացվի Երևանում

2023 թվականի հուլիսի 21-23-ը Երևանում կանցկացվեն վոլեյբոլի Եվրոպայի Մ22 տղաների առաջնության Ե ենթախմբի հանդիպումները:
Հայաստանի հավաքականի հետ կմրցեն Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Դանիայի հավաքականները: Վոլեյբոլի մինչև 22 տարեկան տղաների Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումները կկայանան 2024 թվականին Հոլանդիայում:

«Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիան Հայաստանին է վստահել անցկացնել Եվրոպայի առաջնության ենթախմբային փուլը, ինչն աննախադեպ է հայկական վոլեյբոլի պատմության մեջ: Հայաստան կժամանեն Եվրոպայում լավագույնը համարվող Ֆրանսիայի և Դանիայի տղաների թիմերը:
 
Համոզված ենք՝ պատվով կանցկացնենք այս խոշոր իրադարձությունը»,- ասել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

Կարեն Ասմարյանը նշում է, որ սա լավ հնարավորություն է Հայաստանի համար՝ նախապատրաստվելու Երևանում 2025 թվականին կայանալիք Եվրոայի Մ17 տարեկան տղաների առաջնության եզրափակիչ մրցաշարին, որին 16 երկրի թիմեր են մասնակցելու:

  • Կիսվել: