շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վլադիմիր Ազարյանը հաղթեց ադրբեջանցուն և կպայքարի բրոնզե մեդալի համար

Վլադիմիր Ազարյանը հաղթեց ադրբեջանցուն և կպայքարի բրոնզե մեդալի համար

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում 65 կգ քաշային Վլադիմիր Ազարյանը այսօր երեկոյան կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Հայ մարզիկը որակավորման փուլում բացահայտ առավելությամբ հաղթել էր հույն ընբիշին, սակայն այնուհետ պարտվել էր իրանցուն: Վերջինս հասել էր եզրափակիչ՝ հնարավորություն ընձեռելով Ազարյանին պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար:

Առաջին սփոփիչ գոտեմարտում Ազարյանը 11-0 հաշվով հաղթել էր սլովակ մարզիկին, ապա ժամանակից շուտ 16-5 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Միրզաաղա Ախունդովի նկատմամբ:

Այսպիսով՝ Ազարյանը երեկոյան կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

  • Կիսվել: