Վերջին տուրից առաջ հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունի Լիլիթ Մկրտչյանը․ ԵԱ
Հունաստանի Հռոդոս կղզում ավարտին է մոտենում շախմատի կանանց Եվրոպայի 24-րդ անհատական առաջնությունը:
Այսօր կկայանա վերջին` 10-րդ խաղափուլը։ 9-րդ տուրում մեր 4 շախմատիստուհիներից 3-ը հաղթանակ են տարել, պարտվել է միայն Մարիամ Մկրտչյանը։ Վերջին տուրից առաջ Լիլիթ Մկրտչյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և կիսում է 7-15-րդ տեղերը։ Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանն ունի 5,5, Սուսաննա Գաբոյանը` 5, իսկ Մարիամ Մկրտչյանը` 4,5 միավոր։
Հիշեցնենք, որ Եվրոպայի անհատական առաջնության մրցանակային ընդհանուր հիմնադրամը 60.000 եվրո է։ Մրցաշարը նաև ընտրական փուլ է կանանց աշխարհի գավաթի խաղարկության համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանա առնվազն 10 շախմատիստուհի: