կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վերջին տարիների ընթացքում ապագայի համար լավ սերմեր են ցանվել, գալիք երեք տարիներին էլ հողը պետք է ջրվի. Արմեն Մելիքբեկյան

Վերջին տարիների ընթացքում ապագայի համար լավ սերմեր են ցանվել, գալիք երեք տարիներին էլ հողը պետք է ջրվի. Արմեն Մելիքբեկյան

Ես տեսնում եմ, որ վերջին տարիների ընթացքում ապագայի համար լավ սերմեր են ցանվել, գալիք երեք տարիներին էլ հողը պետք է ջրվի և որոշ արագահաս պտուղներ պետք է քաղվեն, ՀՖՖ նիստին հայտարարեց ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանը։
 
«Իսկ սերմեր ցանելը շարունակական գործընթաց է և դա անընդմեջ պետք է արվի։
 
Չստացվածի համար ներողություն եմ խնդրում՝ խոստանալով ընտրվելու դեպքում էլ ավելի շատ ջանք ու եռանդ գործադրել»,-ասաց Մելիքբեկյանը։

  • Կիսվել: