ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Վերադարձեք բանակցությունների՝ դադարեցնելով շանտաժը և հրապարակելով ֆինանսական թափանցիկությունը․ ՖԻՖԱ-ն սաստել է FIFPro-ին

Վերադարձեք բանակցությունների՝ դադարեցնելով շանտաժը և հրապարակելով ֆինանսական թափանցիկությունը․ ՖԻՖԱ-ն սաստել է FIFPro-ին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պաշտոնական հայտարարությամբ արձագանքել է Միջազգային պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների ֆեդերացիայի (FIFPro) կողմից առաջադրված պահանջներին:

Ավելի վաղ FIFPro-ն դժգոհություն էր հայտնել ՖԻՖԱ-ի բիզնես մոդելի վերաբերյալ՝ մեղադրելով վերջինիս ֆուտբոլիստների շահերի անտեսման մեջ:

ՖԻՖԱ-ն իր հայտարարությունում կոչ է արել FIFPro-ին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ կատարելով մի շարք պայմաններ.

«ՖԻՖԱ-ն առաջարկում է FIFPro-ին վերսկսել բանակցությունները, երբ նրանք դադարեցնեն շանտաժը, հետ վերցնեն իրենց բողոքները, հրապարակեն իրենց կանոնակարգը և ամբողջական ֆինանսական հաշվետվությունը: Վերջինս պետք է ներառի եկամտի բոլոր աղբյուրները, խաղացողների մտավոր սեփականության վերաբերյալ մանրամասն հայեցակարգը, ինչպես նաև որոշ ֆուտբոլային կազմակերպություններից ստացվող ֆինանսավորումը, որը փոխանցվում է նրանց տարածաշրջանային միավորներին: Բացի այդ, FIFPro-ն պետք է հրապարակի բոլոր այն անձանց ամբողջական ցանկը, որոնց շահերը ներկայացնում է:

Ֆուտբոլը արժանի է միասնության, ոչ թե պառակտման: Խաղացողները արժանի են կոնկրետ գործողությունների, այլ ոչ թե դատարկ խոսքերի:

ՖԻՖԱ-ն կշարունակի աշխատել այն ֆուտբոլիստների և կազմակերպությունների հետ, որոնք իսկապես ձգտում են ֆուտբոլի բարելավմանը: FIFPro-ն պետք է որոշի՝ ընդունել այս կոչը, թե ոչ», – նշվում է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ, գրում է armsport.am-ը:

  • Կիսվել: