շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վերադարձ դեպի հաղթական ուղիներ. Հենրիխ Մխիթարյանի գրառումը

Վերադարձ դեպի հաղթական ուղիներ. Հենրիխ Մխիթարյանի գրառումը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, ներկայում «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում «Ուդինեզե»-ի հետ հանդիպումը, որն ավարտվել է «Ինտեր»-ի հաղթանակով:

«Վերադարձ դեպի հաղթական ուղիներ։ Պատրաստ՝ հաջորդ խաղին», - գրել է մարզիկը:

Նշենք, որ Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ն առավելության է հասել 3:1 հաշվով: «Կապույտների» հաղթանակին նպաստել է նաև Մխիթարյանի գոլը: Հայ կիսապաշտպանը դիպուկ հարվածով աչքի է ընկել 73-րդ րոպեին: «Ինտեր»-ի կազմում գոլերը խփել են նաև Ռոմելու Լուկակուն և Լաուտարո Մարտինեսը:

Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնում է երկրորդ տեղում և ունի 47 միավոր: Առաջատար «Նապոլի»-ն հավաքել է 62 միավոր:

  • Կիսվել: