ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վենեսուելացի պաշտպանը տեղափոխվել է «Ալաշկերտ»

Վենեսուելացի պաշտպանը տեղափոխվել է «Ալաշկերտ»

«Ալաշկերտի» կազմը համալրել է վենեսուելացի պաշտպան Դանիել Կարիլյոն։ Այս մասին տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը։ 

27-ամյա ձախ պաշտպանը երկար տարիներ հանդես է եկել Վենեսուելայի Պրիմերան ներկայացնող «Դեպորտիվո Լարա» ակումբում, որի կազմում անցկացրել է 133 հանդիպում։ 2021-ից փորձառու պաշտպանը հանդես էր գալիս Ֆինլանդիայի առաջատար ակումբներից KuPS-ում, որի կազմում դարձել է Ֆինլանդիայի կրկնակի գավաթակիր։  

Դանիել Կարիլյոն ներկայացրել է Վենեսուելայի երիտասարդական հավաքականը, իսկ 2021-ին 2 խաղ է անցկացրել Ազգային թիմում՝ մասնակցելով Արգենտինայի և Էկվադորի հետ հանդիպումներին։ 

«Ունեի առաջարկներ եվրոպական առաջնություններից, սակայն մի քանի գործոնների համադրությամբ ընտրեցի «Ալաշկերտը»: Ակումբը և մարզիչը պատվախնդիր նպատակներ ունեն, ինչը հոգեհարազատ է ինձ: Անհամբերությամբ սպասում եմ թիմին միանալուն»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Կարիլյոն:

  • Կիսվել: