ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող

Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Ջիբրալթարում անցկացված փոքր երկրների Եվրոպայի առաջնության 5,000 մ վազք մրցաձևում:

Մկրտչյանը 1,500 մ վազքում էլ ցույց է տվել երկրորդ արդյունքը՝ դառնալով արծաթե մեդալակիր:

Տղամարդկանց պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գոռ Հովակիմյանը հեռացատկում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 7,59 մ արդյունքով:

Կանանց թիմի կազմում արծաթե մեդալակիր է դարձել Էլլադա Ալավերդյանը՝ հանդես գալով 800 մ վազքում:

Հեռացատկորդ Յանա Սարգսյանը, վազորդներ Գայանե Չիլոյանը (200 մ) և Միլենա Գրիգորյանը (400 մ) արժանացել են բրոնզե մեդալներին:

Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել նաև փոխանցավազքում: 8 երկրի թիմերի պայքարում Հայաստանի կանանց թիմը դարձել է բրոնզե մեդալակիր: Թիմի կազմում ընդգրկված են եղել Գայանե Չիլոյանը, Մարիաննա Բաղյանը, Լիլիթ Հարությունյանը և Միլենա Գրիգորյանը:

Աղբյուր  ArmSport.am

  • Կիսվել: