կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վազորդ Երվանդ Մկրտչյանը մեդալ է նվաճել Սերբիայում ու Հայաստանի ռեկորդ սահմանել

Վազորդ Երվանդ Մկրտչյանը մեդալ է նվաճել Սերբիայում ու Հայաստանի ռեկորդ սահմանել

Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայի մայրաքաղաքում անցկացվող «Belgrade Indoor Meeting» մրցաշարում։ 
 
Մարզիկը նաև 1500 մետր մրցատարածությունում Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել՝ տարածությունը վազելով 3:38.12 րոպեում։
 
Նա զիջել է միայն Հարավային Աֆրիկայի ներկայացուցչին: Ի դեպ, այս արդյունքն արդեն մոտ է օլիմպիական նորմատիվին (3:33.50):
 
Հիշեցնենք` Երվանդ Մկրտչյանը փետրվարի 10-ին ոսկե մեդալ էր նվաճել Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում, որն անցկացվել էր Ստամբուլում։

  • Կիսվել: