երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Վազգեն Մնացականյանը և Ջանես Նազարյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր

Վազգեն Մնացականյանը և Ջանես Նազարյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Վազգեն Մնացականյանը (52 կգ) և Ջանես Նազարյանը (62 կգ) դարձել են Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր։

Եզրափակչում Վազգենը հաղթել է Միխայիլ Ստեպանովին 6-3 հաշվով։ Նազարյանը 11-0 հաշվով հաղթել է Դանիլ Մալնիչուկին։

Ավելի վաղ ազատ ոճային ըմբիշ, 68 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել։

Բրոնզե մեդալակիրներ են դարձել 41 կգ Լևիկ Ավետիսյանը, 44 կգ Էրիկ Պապիկյանը և 62 կգ Ավետիք Թութխալյանը։

  • Կիսվել: