ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եզրափակչի ավարտին 6 վայրկյան էր մնացել, հասկացա, որ Եվրոպայի եռակի չեմպիոն եմ. Արսեն Հարությունյան

Եզրափակչի ավարտին 6 վայրկյան էր մնացել, հասկացա, որ Եվրոպայի եռակի չեմպիոն եմ. Արսեն Հարությունյան

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը, որը կարիերայում երրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով:

«Ելույթներս լավ եմ գնահատում: Այս մրցմանը շատ լավ էի պատրաստվել՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես:

 Կառանձնացնեմ եզրափակիչ գոտեմարտը, քանի որ ինքս ինձ պետք է ապացուցեի, որ կարող եմ նրան հաղթել: Այս Եվրոպայի առաջնությունից հետո տեղափոխվելու եմ 57 կգ քաշային կարգ, իսկ մրցակիցս 57 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոնն էր:

Երբ նայեցի ցուցատախտակին ու տեսա, որ 6 վայրկյան է մնացել գոտեմարտի ավարտին, զգացի, որ իր ձեռքքերի մեջ այլևս ուժ չկա ու ինքն այլևս չի կարողանա հնարք անել, այդ ժամանակ մատներով ցույց տվեցի 3 թիվը՝ հասկանալով, որ դառնում եմ Եվրոպայի եռակի չեմպիոն: Շատ էի ուրախացել»,- ասել է Արսեն Հարությունյանը:

Հիշեցնենք՝ 61 կգ քաշայինների եզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտել է Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարել:

  • Կիսվել: