ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վարսենիկ Մանուչարյանը բրոնզե մեդալ է նվաճել Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում

Վարսենիկ Մանուչարյանը բրոնզե մեդալ է նվաճել Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում

Եկատերինբուրգում ընթացող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում 200 մ բատերֆլայ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 2․24․43 արդյունքով դարձել է բրոնզե մեդալալիր՝ սահմանելով ՀՀ նոր ռեկորդ։

Վարսենիկ Մանուչարյանը դուրս է եկել 50 մ բատերֆլայ մրցաձևի կիսաեզրափակիչ։

Հիշեցնենք՝ ՀՖԿՍՊԻ–ի մարզական պատվիրակությունը օգոստոսի 19-ից 31-ը ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում մասնակցում է Համալսարանական սպորտի միջազգային փառատոնին:

Բուհի ուսանող–մարզիկներն ուժերը կչափեն 7 մարզաձևում՝ բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ձյուդո, սեղանի թենիս և լող:

  • Կիսվել: