կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վարդան Մինասյանը հեռացել է վրացական Թելավիից, որը գլխավորել էր մարտի վերջին

Վարդան Մինասյանը հեռացել է վրացական Թելավիից, որը գլխավորել էր մարտի վերջին

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը «Թելավիի» հետ: Այս մասին հայտնում է վրացական ակումբի մամուլի քարտուղարությունը՝ ֆեյսբուքի պաշտոնական էջում:

Մինասյանի հետ թիմը լքել են նաև նրա օգնականները՝ Արտակ Օսեյանը (առաջին օգնական) և Արթուր Մկրտչյանը (ֆիզպատրաստության մարզիչ)։

«Մեր ակումբը շնորհակալություն է հայտնում Վարդան Մինասյանին և նրա մարզչական շտաբին՝ իրենց կատարած աշխատանքի համար և մաղթում ամենայն բարիք և հաջողություններ ապագայում».- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը «Թելավին» գլխավորել էր այս տարվա մարտի 23-ին: Մինասյանի գլխավորությամբ «Թելավին» 7 խաղ է անցկացրել, որոնցում կրել է 5 պարտություն, 2 խաղ ավարտել ոչ-ոքի:

  • Կիսվել: