կիրակի, հունվար 19
19 / 1 / 2025
Վարազդատ Հարոյանը Հայաստանի ազգային հավաքականում իր 4-րդ գոլը խփեց

Վարազդատ Հարոյանը Հայաստանի ազգային հավաքականում իր 4-րդ գոլը խփեց

Վարազդատ Հարոյանը Հայաստանի ազգային հավաքականում իր 4-րդ գոլը խփեց։ Հայտնում են Ֆուտբոլի ֆեդերացիայից․
 
«Մեր ընտրանու ավագը հավաքականում գոլերի հաշիվը բացել էր 2016թ. նոյեմբերի 11-ին Երևանում Չեռնոգորիայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական խաղում (3-2):
 
Վարազդատ Հարոյանն ընդգրկվեց Հայաստանի ազգային հավաքականում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ Սլովենիայի ընտրանու դարպասը գրավելով 31 տարեկան 285 օրականում»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: