չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Վանիկ Մարտիրոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ

Վանիկ Մարտիրոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ

Հայազգի գործարար և մարզիկ Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ։ Այս մասին տեղեկանում ենք Օդեսայի հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած հրապարակումից: 

«Ուրախ ենք տեղեկացնել, որ ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի շրջանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ: Շնորհավորում ենք Վանիկ Երանոսյանին այս կարևոր իրադարձության կապակցությամբ և մաղթում հաջողություն նոր պաշտոնում։ Նրա բազմամյա փորձն ու սպորտին նվիրվածությունը կդառնա Ուկրաինայում հունահռոմեական ոճի ըմբշամարտի հետագա զարգացման բանալին:

Վանիկ Երանոսյանը հայտնի է իր համառությամբ և պրոֆեսիոնալիզմով, ԽՍՀՄ սպորտի վարպետ է, ԽՍՀՄ մեդալակիր և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ուկրաինայի չեմպիոն»,- նշված է հրապարակման մեջ։

  • Կիսվել: