Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ)
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը հաղթող ճանաչվեց Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի օղակների վարժությունում: Այս հաղթանակի շնորհիվ Դավթյանը նաև Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց:
Օղակների վարժության եզրափակչում Դավթյանը հավաքեց 14,833 միավոր և գրավեց առաջին տեղը: