շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վահագն Դավթյանը՝ օղակների վարժության Եվրոպայի փոխչեմպիոն

Վահագն Դավթյանը՝ օղակների վարժության Եվրոպայի փոխչեմպիոն

Վահագն Դավթյանը արծաթե մեդալ նվաճեց Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության օղակների վարժությում:

Եզրափակիչում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոնը գերազանց ելույթով վաստակեց 14.733 միավոր: Դավթյանը որակավորման փուլը հաղթահարել էր 14.800 միավորով:

Այս վարժության  եզրափակիչ դուրս եկած Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը վաստակեց 14.433 միավոր եւ զբաղեցրեց 7-րդ տեղը:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց թուրք Ադեմ Ասիլը (14.933), բրոնզե մեդալակիր՝ հույն Էլեֆտերիուս Պետրոնիաս (14.733):

Ապրիլի 16-ին Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Արթուր Դավթյանը նժույթ թափեր վարժությունում:

Ապրիլի 16-ին Արթուր Դավթյանը կմասնակցի նաեւ հենացատկի եզրափակիչին: Որակավորման փուլում այս վարժության աշխարհի գործող չեմպիոնը ամենաբարձր՝ 15.066 միավորով է դուրս եկել եզրափակիչ:

Ապրիլի 13-ին տեղի ունեցած բազմամարտի եզրափակիչում Արթուր Դավթյանը զբաղեցրել է չորրորդ տեղը:

  • Կիսվել: