շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վահագն Չալյանը՝ Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Վահագն Չալյանը՝ Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

88 կգ քաշային կարգում հանդես եկող Վահագն Չալյանը հռչակվել է Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ Վահագն Չալյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր վրացի մրցակցին, այնուհետև առավելության հասել տաջիկ Օլիմշոևի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպել է Ժալամբեկ Ասիմբեկովին (Ղրղզստան)։

Երկու գերվստահ հաղթանակ է տարել նաև 71 կգ քաշային Արամ Աղաջանյանը՝ պարտության մատնելով ճապոնացի և բելգիացի մրցակիցներին։ Աղաջանյանը կիսաեզրափակչում կհանդիպի ՖԻԱՍ-ը ներկայացնող Ուլադժիլով Սայապինին։
 
Գերծանր քաշային Հակոբ Առաքելյանը պարտվել է մեկնարկում։
 
Մարտական սամբո
 
58 կգ քաշային Մխիթար Մխիթարյանը պարտվել է մեկնարկում, իսկ փախստականների հավաքականի կազմում ելույթ ունեցող Արմեն Մնացականյանը հաղթանակով է մեկնարկել և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
 
64 կգ քաշային Վահրամ Գրիգորյանը ևս վստահ հաղթանակով դուրս է եկել քառորդ եզրափակիչ։

Հիշեցնենք՝ Երևանն այս օրերին սամբոյի համաշխարհային կենտրոնն է։ Այստեղ են աշխարհի լավագույնները, որոնք պայքարում են բաղձալի մեդալների համար։

  • Կիսվել: