երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուսման Դեմբելեն «Բարսելոնայից» տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն»

Ուսման Դեմբելեն «Բարսելոնայից» տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն»

Ուսման Դեմբելեն «Բարսելոնայից» տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն»: Այս մասին պաշտոնապես հայտնել է փարիզյան ակումբը։

Աշխարհի չեմպիոնը, որը հանդես կգա 23 համարով, ստորագրել է 5 մրցաշրջանի պայմանագիր։

 

 

«Ես շատ երջանիկ եմ: Ես շատ հպարտ եմ, որ միացել եմ այնպիսի թոփ-ակումբի, ինչպիսին «Պարի Սեն Ժերմենն» է: Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ բացահայտելու Պարկ դը Պրենսն ու մարզվելու իմ նոր թիմակիցների հետ»,- ասել է խաղացողը:

Հարձակվողը տեղափոխվել է 50.4 միլիոն եվրոյի դիմաց։ Այսպիսով փարիզցիները պատրաստվում են ակումբի աստղային հարձակվող ու Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեի հեռանալուն։

  • Կիսվել: