երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Ուսիկը հաղթեց Ֆյուրիին եւ 25 տարում առաջին բացարձակ չեմպիոնն է սուպերծանր քաշային կարգում (տեսանյութ)

Ուսիկը հաղթեց Ֆյուրիին եւ 25 տարում առաջին բացարձակ չեմպիոնն է սուպերծանր քաշային կարգում (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած չեմպիոնական մենամարտում ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը մրցավարների ոչ միաձայն որոշմամբ հաղթեց բրիտանացի Թայսոն Ֆյուրիին եւ 25 տարում առաջին բացարձակ չեմպիոնն է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում։

Մենամարտը տեւեց 12 ռաունդ։ 9-րդ ռաունդում Ուսիկը նոկդաունի ենթարկեց Ֆյուրիին, որը կարողացավ շարունակել մենամարտը։

WBA, WBO, IBO եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Ուսիկը խլեց Ֆյուրիի չեմպիոնական գոտին WBC վարկածով։

Նախորդ անգամ սուպերծանր քաշային կարգում ամերիկացի Լենոքս Լյուիսն էր եղել WBC, WBA եւ IBF վարկածներով աշխարհի բացարձակ չեմպիոն մինչեւ 2000թ․ ապրիլը։

Ֆյուրին առաջին պարտությունը կրեց կարիերայում 34 հաղթանակից (24 նոկաուտ) եւ 1 ոչ ոքիից հետո։ Ուսիկը պրոֆեսիոնալ կարիերայում միայն հաղթանակ է տարել՝ 22:

 

  • Կիսվել: