«Ուրարտուն» պարտվեց Մոսկվայի «Լոկոմոտիվին»
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Ուրարտուն» Արաբական Միացյալ Էմիրություններում օրվա երկրորդ ընկերական խաղում մրցեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ, որն առավելության հասավ 2:1 հաշվով։
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 20 տուրից հետո «Ուրարտուն» 34 միավորով չորրորդն է։