շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Ուրարտուն» Երեւանում էլ պարտվեց «Ֆարուլին» եւ դուրս մնաց պայքարից

«Ուրարտուն» Երեւանում էլ պարտվեց «Ֆարուլին» եւ դուրս մնաց պայքարից

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» չկարողացավ դուրս գալ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։

Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը հյուրընկալեց ռումինական «Ֆարուլին» եւ պարտություն կրեց 2:3:

«Ուրարտուից» առաջին խաղակեսում աչքի ընկան գանացի պաշտպան Նանա Անտվին եւ ռուսաստանցի հարձակվող Լեոն Սաբուան։ Հյուրերը կարողացան երկրորդ խաղակեսում երեք գոլ խփել եւ հասնել կամային հաղթանակի։

Առաջին խաղում «Ուրարտուն» Ռումինիայում նույնպես պարտվել էր 2:3 հաշվով։

  • Կիսվել: