շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ուրախ ենք արձանագրել, որ ՀՀ-ն դառնում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արդեն սովորական վայր. վարչապետ

Ուրախ ենք արձանագրել, որ ՀՀ-ն դառնում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արդեն սովորական վայր. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես է եկել սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության բացման արարողությանը:
 
«Հաճույքով ենք ընդունում այս առաջնությունը: Ուրախ ենք արձանագրել, որ ՀՀ-ն դառնում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արդեն սովորական վայր:
 
Համոզված եմ, որ այս առաջնությունները նոր խթան կտան ընդհանրապես միջազգային սպորտի զարգացմանը և տվյալ մարզաձևերի զարգացմանը ՀՀ-ում:
 
Բոլորիդ մաղթում եմ դիպուկ հրաձգություն»,- ասաց վարչապետը:
 

  • Կիսվել: