երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
UFC․ Ծառուկյանն Օլիվեյրայի հետ ռեւանշը կանցկացնի սեպտեմբերին Լոս Անջելեսում

UFC․ Ծառուկյանն Օլիվեյրայի հետ ռեւանշը կանցկացնի սեպտեմբերին Լոս Անջելեսում

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC-ի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) UFC-ի նախկին չեմպիոն, այժմ BMF-ի չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ ռեւանշը կանցկացնի սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում, հաղորդում է Red Corner MMA-ն։ Մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը։

Ծառուկյանն ու Օլիվեյրան մենամարտել են 2024թ․ ապրիլին UFC 300 մրցաշարում։ Երեք ռաունդ տեւած մենամարտում մրցավարների ոչ միաձայն որոշմամբ՝ հաղթել էր Ծառուկյանը։

Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 3 պարտություն։

  • Կիսվել: