երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
UFC-ն վերհիշել է Արման Ծառուկյանի ևս մեկ հաղթական մենամարտ

UFC-ն վերհիշել է Արման Ծառուկյանի ևս մեկ հաղթական մենամարտ

Խառը մենամարտերի աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարը՝ UFC-ն, վերհիշել է Արման Ծառուկյանի հաղթական մենամարտերից ևս մեկը:

 

Այս անգամ մրցաշարի մամուլի ծառայությունը հրապարակել է Ծառուկյանի և Միացյալ Նահանգները ներկայացնող Կրիստոս Գիագոսի մենամարտի տեսանյութը: Այս մենամաարտը տեղի էր ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 19-ին, Ծառուկյանն առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել մրցակցին:

 

Հայ մարտիկն այս տարվա առաջին մենամարտը կանցկացնի ապրիլի 14-ին՝ բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ:

Ծառուկյանն օկտագոնում անցկացրել է 24 մենամարտ, տարել 21 հաղթանակ և պարտվել երեք անգամ:

 

  • Կիսվել: