ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի ՉԼ-ի լիգայի փուլի գնդակը
ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկության լիգայի փուլի պաշտոնական գնդակը։ Այս մասին տեղեկանում ենք ArmSport.am կայքից։
«Այս պատմությունը սկսվում է աստղից»,– գրված է լուսանկարին կից։
Նշենք, որ վաղը՝ օգոստոսի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, կմեկնարկի մրցաշարի լիգայի փուլի վիճակահանության ուղիղ հեռարձակումը։ Միջոցառումը տեղի կունենա Մոնակոյում։


