չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Tuttosport․ Սպերցյանը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

Tuttosport․ Սպերցյանը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Յուվենտուսը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, գրում է Tuttosport-ը։

Ըստ հրապարակման՝ ակումբի սկաուտները հետևում են 23-ամյա ֆուտբոլիստի խաղին, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, գրում է armsport.am-ը: 

  • Կիսվել: