ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայում հայտարարել են՝ «երկրաշարժի կործանիչ ազդեցությունը համազոր է 500 ատոմային ռումբի պայթյունին»

Թուրքիայում հայտարարել են՝ «երկրաշարժի կործանիչ ազդեցությունը համազոր է 500 ատոմային ռումբի պայթյունին»

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը՝ հետևանքների տեսանկյունից, համեմատելի է 500 ատոմային ռումբի պայթյունի հետ, հայտարարել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ռիսկերի նվազեցման վարչության պետ Օրhան Թաթարը։

«Երկրաշարժի հետևանքները շատ ավելի մեծ են, քան մենք պատկերացնում էինք։ Ուսումնասիրել ենք փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու երկրաշարժերը․ առաջինը տևել է 65 վայրկյան, ավերիչ հետևանքներ է ունեցել, երկրորդը 45 վայրկյանի ընթացքում է ավերածություններ առաջացրել։ Կործանարար ազդեցությունը համեմատելի է 500 ատոմային ռումբի պայթյունի հետ»,- ասել է թուրք պաշտոնյան։

  • Կիսվել: