կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքիայից վերադարձած Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանին և հավաքականին դիմավորել են զուռնա-դհոլով

Թուրքիայից վերադարձած Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանին և հավաքականին դիմավորել են զուռնա-դհոլով

Թուրքիայի Անթալիա քաղաքից հայրենիք է վերադարձել սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորում են զուռնա-դհոլով։ Հիշեցնենք, որ  Արթուր Դավթյանի փառահեղ հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնությունում:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը փայլուն ցատկերով Անթալիայում հռցաչվեց Եվրոպայի չեմպիոն: Նրա պատվին հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացավ դրոշը: 

Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաեւ 2021 թվականին նժույգ թափեր վարժությունում:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 3 մեդալով ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում՝ 1 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե:

Նախորդ օրը երկրորդ անգամ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց Վահագն Դավթյանը օղակների վարժությունում: Նժույգ թափերում բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը:

  • Կիսվել: