հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիայի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Երեւանում (տեսանյութ)

Թուրքիայի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Երեւանում (տեսանյութ)

Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականը գերմանացի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցի ղեկավարությամբ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացնում է նախախաղային մարզում, գրում է sport.news.am-ը:

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան - Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։

Թուրքիայի հավաքական

Դարպասապահներ․ Ալթայ Բայինդիր («Ֆեներբահչե»), Մերտ Գյունոկ («Բեշիկթաշ»), Ուգուրջան Չաքիր («Տրաբզոնսպոր»)։

Պաշտպաններ․ Օնուր Բուլուտ («Բեշիկթաշ»), Զեկի Չելիկ («Ռոմա»), Աբդուլքերիմ Բարդակչի («Գալաթասարայ»), Ջենկ Օզկաջար («Վալենսիա»), Չաղլար Սոյունջյու («Լեսթեր Սիթի»), Մերիհ Դեմիրալ («Ատալանտա»), Օզան Կաբակ («Հոֆենհայմ»), Սամետ Ակայդին («Ֆեներբահչե»), Տայիպ Տալհա Սանուչ («Բեշիկթաշ»), Էրեն Էլմալի («Տրաբզոնսպոր»), Ֆերդի Կադիօղլու («Ֆեներբահչե»)։

Կիսապաշտպաններ/հարձակվողներ․ Աբդուլկադիր Օմուր («Տրաբզոնսպոր»), Բարիշ Ալպեր Յիլմազ («Գալաթասարայ»), Ջենգիզ Ունդեր («Մարսել»), Արդա Գյուլեր («Ֆեներբահչե»), Հական Չալհանօգլու («Ինտեր»), Իսմայիլ Յուկսեկ («Ֆեներբահչե»), Մեհմետ Ջան Այդին («Շալկե»), Օրկուն Քոկչյու («Ֆեյենորդ»), Սալիհ Օզջան («Բորուսիա Դորտմունդ»), Իրֆան Ջան Կահվեչի («Ֆեներբահչե»), Կերեմ Ակտյուրօգլու («Գալաթասարայ»), Ջենք Թոսուն («Բեշիկթաշ»), Էնես Ունալ («Խետաֆե»), Ումուտ Նայիր («Ումրանիեսպոր»):

 

  • Կիսվել: