շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքերը պատրաստվում են Հայաստանի հետ պատասխան խաղին

Թուրքերը պատրաստվում են Հայաստանի հետ պատասխան խաղին

Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարար Օսման Աշքըն Բաքը պատգամավորների հետ Էսքիշեհիր քաղաք կատարած այցի ընթացքում մասնակցել է «2023թ. քաղաքային հանդիպումներ» ծրագրին: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

Մամուլի ասուլիսի ժամանակ թուրք նախարարն անդրադարձել է սեպտեմբերի 8-ին կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի 2024թ. առաջնության ընտրական մրցաշարի Թուրքիա-Հայաստան հանդիպմանը, որը տեղի է ունենալու Էսքիշեհիրում:

«‎Թուրքիա-Հայաստան խաղը շատ կարևոր է: Եթե այս խաղը հաղթենք, խմբում  շահեկան վիճակում  կհայտնվենք, անցողիկ դիրքում կլինենք: Այդ պատճառով հրավիրում ենք Էսքիշեհիրի բոլոր երկրպագուներին։ Կարծում եմ՝ դա կարևոր գործընթաց է»,- նշել է թուրք նախարարը:

  • Կիսվել: